Հոկտեմբերի 10-ին Գյումրու ծննդատանը ռեկորդային՝ 5,4 կգ քաշով տղա է լույս աշխարհ եկել։ Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը ասել է, որ նրան Արամ են անվանել, ծնվել է բնական ճանապարհով, մայրն ու երեխան իրենց լավ են զգում։
«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել են հերթական խխունջային ներպատվաստումները (կոխլեար իմպլանտացիա)` լսելու հնարավորություն ընձեռելով ևս երեք երեխայի:
Գենետիկ ինժեներիան, ինչպես առաջընթացի մյուս նվաճումները, եթե մարդկության բարօրության համար օգտագործվելու փոխարեն օգտագործվում է նրա դեմ, ընդունակ է մյուս գյուտերի նման ողջ մարդկության դեմ դուրս գալու... և հաղթելու:
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ն իրականացնում է ազգանվեր մի գործունեություն՝ հավաքագրելով 90-ականների սկզբից մինչև մեր օրերը Արցախի ազատագրման և պահպանության համար մղված ազգային ազատագրական պայքարում զոհված կամ անհետ կորած մեր հերոսների տվյալները, ամեն ամիս` «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի տակ, «Հերոսներն անմահ են» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկոյի շրջանակներում ներկայացնում տեսաֆիլմ նախաբանով՝ «ՈՒնենք ապահով այս օրը մեր հերոսների շնորհիվ»…
2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 2844 ծանուցում, ընդ որում՝ 581 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ:
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր են հանձնվել երկու և ավելի երեխա ունեցող 22 ուսանողների։
«Էրեբունի» բժշկական կենտրոնում 2004-ից ներդրվել է խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիա): Խխունջային ներպատվաստման վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնելու ծանրալսությունն ու խլությունը: Սարքը կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Այսօր առավոտից մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող սոցիալական ծրագրի երկրորդ օրը: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն օրվա ընթացքում կայցելեն Երևանի 12 վարչական շրջաններում բնակվող 310 ընտանիքների՝ նրանց փոխանցելով քաղաքի ծննդյան օրվա խորհուրդն ու անակնկալ նվերները՝ կենցաղային տեխնիկա:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...